Քուրդ բռնցքամարտիկը սպառնալիքներ է ստանում թուրքական ծայրահեղական ուժերից![]() 24 մայիսի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում հանդես եկող քուրդ բռնցքամարտիկ Իսմայիլ Օզենը մայիսի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում միջմայրցամաքային առաջնությունում հերթական հաղթանակ է տարել: Բռնցքամարտիկը հարցազրույցներից մեկում ասել է. «Տարիներ շարունակ ես ռինգ եմ դուրս գալիս Քուրդիստանի անունից: Այդպես էլ շարունակելու եմ: Գերմանական մեդիայում ճանաչված եմ որպես քուրդ մարզիկ», քրդական Rudaw-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) քաղաքում ծնված Օզենը պատմել է, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում թուրքական ծայրահեղական ուժերից՝ «գորշ գայլեր»-ից, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից: «Ինձ թիրախավորում են հատկապես Էրդողանին մոտ կանգնած լրատվամիջոցները»,- նշել է քուրդ բռնցքամարտիկը՝ չմանրամասնելով, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը: Թուրքիան, որի տարածքում մի քանի միլիոն քուրդ է բնակվում, մի կողմից ԱՄՆ դաշնակիցն է ԻՊ դեմ պայքարում, մյուսից` մտավախություն ունի, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքում, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |