Նոր հնարավորություններ՝ ACBA Mobile հավելվածից օգտվողների համար24 մայիսի 2016 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ACBA Mobile բջջային հավելվածը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում փոխանցումներ իրականացնելՀՀ տարածքում գործող ցանկացած բանկի հաշվեհամարների միջև, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, իսկ այժմ նաև՝ կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև հավելվածի գլխավոր մենյուի մեջ՝ «Գործարքներ» և «Պրոդուկտներ» բաժիններում: Այսպես, գլխավոր մենյուի մեջ՝ նախկին «Փոխանցումներ» բաժինը վերանվանվել է «Գործարքներ», իսկ նախկին «Գործարքներ» բաժինը՝ «Պատմություն»: Միաժամանակ «Գործարքներ» բաժնում ավելացել են վարկի մասնակի կամ լիարժեք մարման և դեսպանատան տեղեկանք ներկայացնելու հայտերի հնարավորությունները: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի առաջարկած բջջային հավելվածի առավելություններին և հնարավորություններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ, որտեղ ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի Demo տարբերակի միջոցով հնարավորություն կլինի նաև առանց հավելվածը ներբեռնել ու ուսումնասիրել այն: ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google Play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և, դիմելով բանկի մասնաճյուղ` ակտիվացնել այն: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |