2015-ին Երևանում վթարային վերելակների նորոգմանը 98 մլն դրամ է ուղղվել24 մայիսի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - 2015-ին Երևանի քաղաքապետարանի բյուջեն և ծախսերը կազմել են 57 միլիարդ 66 միլիոն 873 հազար դրամ: Թիվը հրապարակել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ: Նա ասել է, որ պետական բյուջեն իրականացվել է 3 սկզբունքով՝ լիազորություններ, որ պետք է իրականացներ պետությունը, սուբվենցիաներ համաքաղաքային ծրագրերի իրականցման ուղղությամբ, ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ տրամադրվող ռոտացիաներ, հայտնում է Tert.am-ը: Կամո Արեյանը նշել է, որ կազմակերպվել են մշակութային մի շարք միջոցառումներ, գումար է հատկացվել թանգարանային գործունեության, կենդանաբանական այգու, թատրոնների համար, ֆինանսավորվել է փողոցների վերանորոգման, արտաքին լուսավորության ցանցի պահպանման, շահագործման ծրագիրը: Բյուջեն կատարվել է 100 տոկոսով: Քաղաքապետի առաջին տեղակալի փոխանցմամբ՝ գերակա խնդիր է դարձել վերելակների վերանորոգման հարցը: Նա հավելել է, որ 98 միլիոն դրամ հատկացված է՝ տասը վարչական շրջաններում վթարային վերելակների վիճակը բարելավելու համար: Երևանում գործող վերելակների սխալ շահագործման հետևանքով 2006 թվականից տեղի է ունեցել 11 դժբախտ դեպք, որոնց հետևանքով ութ մարդ զոհվել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2015-ի նոյեմբերի տվյալներով Երևանում շահագործվում է 4341 վերելակ, որից 49-ի համար փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Երևանի ավելի քան 4000 վերելակից 2008 թվականից ի վեր հիմնովին նորոգվել և փոխարինվել է միայն 40-ը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |