Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը ամերիկյան օրենսդիրներին դասախոսություններ չի կարդում 6 մարտի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոնում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` մարտի 14-ին Ժնեւում կայանալիք հանդիպմանն առնչվող հարցեր: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձախմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանն անդրադարձավ ԱՄՆ-Հայաստան ծավալուն օրակարգին եւ այն հարցերին, որոնց Կոնգրեսը իր ներդրումը կարող է ունենալ: Հադիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւին: Վերջինիս շուրջ առաջիկա քննարկումների կապակցությամբ ԱԳ նախարարը նշեց. «Ի տարբերություն Անկարայի իշխանությունների, Հայաստանի կառավարությունը ամերիկյան ընտրովի պաշտոնյաներին դասախոսություններ չի կարդում մարդու իրավունքների նման կարեւոր հարցերի վերաբերյալ: Ցավոք, թուրքական կառավարությունը շարունակում է ցեղասպանության ժխտման իր քաղաքականության արտահանումը, փորձելով ԱՄՆ-ին եւ այլ ազգերին պարտադրել թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով ներշնչված անհանդուրժողականությունը, որը հանգեցրեց լրագրող Հրանտ Դինքի սպանությանը: Դա չպետք է հանդուրժվի ոչ մի պետության եւ անհատի կողմից: Հայաստանի կառավարությունը հավատում է ամերիկյան ժողովրդավարական գործընթացին եւ հարգում է որոշումներ կայացնելու հարցում Միացյալ Նահանգների կոնգրեսականների միասնականությունը»: Այցի ընթացքում նախարարը նաեւ հանդիպեց Վաշինգտոնում հայկական լոբիստական խմբերի ներկայացուցիչների հետ` մտքեր փոխանակելով ընթացիկ խնդիրների վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |