Շվեյցարիայում սկսվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք ազգայնականի դեմ դատավարությունը

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվում է ռասիզմի մեջ` Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար: Պետական մեղադրողն այսօր պահանջել է Փերինչեքին դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Մեղավոր ճանաչվելու դեպքում Փերինչեքը առաջինը կլինի, ով Շվեյցարիայի հակառասիստական օրենքով կդատապարտվի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: 2001 թվականին Բեռնի դատարանը արդարացրել է նույն մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած 12 թուրքերի: Կարմիր գլխաշորերով եւ թուրքական դրոշներով մոտ 150 ցուցարարներ այսօր հավաքվել են դատարանին մերձակա հրապարակում` լուռ աջակցություն հայտնելով Փերինչեքին: Թուրք ազգայնականը, մինչդեռ, վստահ է, որ ազատ է արձակվելու: «Չեմ կարծում, թե կդատապարտվեմ», - երկուշաբթի օրը թղթակիցներին ասել է Փերինչեքը: Նա ընդունել է, որ իր երկրում հայերը կոտորածի են ենթարկվել, սակայն պնդել է, թե դա ցեղասպանություն չէր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---