Հարցում. ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և ընդդիմախոսների քանակը հավասար է![]() 25 մայիսի 2016 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ քվեարկության արդյունքները նախկինի պես անկանխատեսելի են: Times-ի հերթական հարցումը պարզել է, որ Brexit-ի կողմնակիցների ու ընդդիմադիրների քանակը մոտավորապես հավասար է` 41-ական տոկոս: Հարցման արդյունքները հրապարակվել են մայիսի 25-ին, հայտնում է Deutsche Welle-ն: Մեկ շաբաթվա վաղեմության հարցման արդյունքների համեմատ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդների քանակը նվազել է 3%, իսկ կողմնակիցների քանակն` աճել 1%: Մյուս հարցումները ցույց են տալիս, որ կողմերից ոչ մեկը չունի զգալի առավելություն: Երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս է դեմ արտահայտվել Brexit-ին: Ըստ նրա գնահատման, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, կարող է դանդաղել տնտեսական աճը և ավելանալ գործազրկությունը: Մտավախություններ կան նաև,որ կարող է գնաճ արձանագրվել: ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով: «Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |