ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ՉԵՆ ԴԱՐՁՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՍԻՑ ԾՈՑ 5 նոյեմբերի 2002 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Նավթի պաշարներով հարուստ Կասպից ծովն ի վիճակի չէ դարձնել Կենտրոնական Ասիայի երկրները «երկրորդ Պարսից ծոց», գտնում են ամերիկյան վերլուծաբանները: Այսպիսի հետեւություն է բովանդակում Կոլումբիայի համալսարանին կից Խարիմանի ինստիտուտի զեկույցում, որը հրապարակվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) Գլխավոր քարտուղարության կողմից: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, փորձագետները պնդում են, որ Կասպից ծովի նավթի պաշարները բարգավաճում չեն երաշխավորում Ադրբեջանին, Թուրքմենիային եւ Ղազախստանին: ԱՄՆ Պետդեպարտամենտի Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Սթիվեն Մաննի տվյալներով Կասպից ծովի նավթը , որը համաշխարհային պաշարների միայն 4 տոկոսն է կազմում, երբեք չի կարող գերակշռող դառնալ համաշխարհային շուկայում: Մյուս կողմից, ընդգծել է ամերիկացի փորձագետը, OPEC-ին չվերաբերող համաշխարհային նավթի մեծ տոկոսը շուկաներ կմատակարարվի հատկապես Կասպից ծովից: Կանխագուշակումների համաձայն, նշված տարածաշրջանից նավթի գլխավոր մատակարարողը Ղազախստանը կլինի, որը, ենթադրաբար, մեկ տարում ստանալու է մինչեւ 30 մլրդ դոլար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |