Կալիֆորնիային առաջարկվել է $5 մլն հատկացնել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը![]() 26 մայիսի 2016 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի թիվ 4 բյուջետային ենթակոմիտեի նախագահ, վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանն առաջարկել է բյուջեից $5 մլն հատկացնել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար: «Հայերի ուղին դեպի Կալիֆորնիա` ճանապարհ է Ցեղասպանությունից դեպի բարգավաճում և կարևոր է նահանգի կյանքում: Հայկական թանգարանը հրաշալի համալրում կլինի նահանգի մշակութային և պատմական արժեքների ցանկում»,-ասել է Նազարյանը: «Հայ-ամերիկյան թանգարանի առաքելությունը կլինի նպաստել ԱՄՆ էթնիկ և մշակութային բազմազանության ընկալմանն ու ճանաչմանը` ամերիկահայերի օրինակով: Թանգարանը կվերածվի մշակութային կենտրոնի, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ամերիկահայերի պատմությանն ու մշակութային առանձնահատկություններին»,-ասվում է վեհաժողովի անդամի հայտարարության մեջ: Թանգարանը կառուցվելու է Լոս Անջելեսի թանգարանի նմանությամբ` ունենալով նաև կրթական նպատակներ` նպաստելով հարաբերությունների բարելավմանը շրջանի բոլոր քաղաքացիների միջև: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |