Ուորլիքը՝ նախագահների հանդիպման մասին. Մեր նպատակն է բանակցությունների հող նախապատրաստել![]() 25 մայիսի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները մտադրություն չունեն արտահերթ այց կատարելու տարածաշրջան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ամերիկացի համանախագահը նշել է, որ նպատակ ունենալով նախապատրաստել հունիսին կայանալիք նախագահների հանդիպումը, ՄԽ համանախագահները հուսով են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Մեր նպատակն է հող նախապատրաստել բանակցությունների համար, որոնք կհանգեցնեն համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման»,-ասել է նա: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը: «Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից»,-ասել էր նախարարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |