Սահակաշվիլին մտադիր է մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին![]() 25 մայիսի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Վրաստանի խորհրդարանի ընտրություններին: Այդ մասին նա ասել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Սահակաշվիլին զբաղեցրել է Վրաստանի նախագահի պաշտոնը 2004-2013թթ.: Պաշտոնանկությունից հետո նա Վրաստանում չի ապրել: «Թող ոչ ոք չկասկածի և ոչ ոք չընկալի սա որպես սպառնալիք` ես, իհարկե, մտադիր եմ ժամանել Վրաստան և ակտիվորեն ընդգրկվել նախընտրական գործընթացներում: Ես ամենուր եմ այդ մասին ասում, առանց քողարկելու»,-ասել է Սահակաշվիլին: Նա ընդգծել է, որ շարունակում է ղեկավարել իր հիմնած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: «Կասկած չկա, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաղթի մեր կուսակցությունը, քանի որ դա արարման կուսակցություն է»,-ասել է Սահակաշվիլին: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2016-ի հոկտեմբերի 8-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն: Սահակաշվիլին առաջին անգամ հայտնել է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին 2015-ի փետրվարին` իրավիճակը երկրում անվանելով «աղետալի»: 2015-ի դեկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրեց Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը: Վրաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է Սահակաշվիլիին և, եթե վերջինս հայտնվի Վրաստանի տարածքում, կձերբակալվի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |