Թվային ռադիոհեռարձակման ներդրումը երկարաձգվել է մինչև 2018-ը25 մայիսի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ազգային ժողովը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այնուհետև նախագիծը դրվել է քվեարկության: Կողմ է քվեարկել102 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3: Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը նշել է, որ առաջարկվում է թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018-ի հուլիսի 20-ը, գրում է Tert.am-ը: «Ամբողջ աշխարհում իրականցվում է անալոգիային հեռարձակում և գործող ռադիո անալոգիայի հեռարձակման համակարգը ապահովում է ներկա պահանջները ռադիոալիքների քանակի, զանազանության և որակի առումներով»,-ասել է նա և նշել, որ խոսքը հեռուստատեսայինի մասին չէ, այլ ռադիոհեռարձակման մասին է: Այսպիսով, 2018-ի հուլիսի 20-ից Եվրոպական միասնական ստանդարտի թվային ռադիոհեռարձակում է լինելու: Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր նաև թվային հեռուստահեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը |