Օպտիմալացում ԱՆ-ում. Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղվարչություն կստեղծվի25 մայիսի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունում կստեղծվի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունը և նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել իրավական փոխօգնության վարչության և միջազգային իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-իրավական վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության և զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի, օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել օրենսդրության վարչության, հայտնում է Panorama.am-ը: Որոշմամբ նաև նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության աշխատակազմի գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով: Բացի այդ, սոցիալական ոլորտի օրենսդրության և սահմանադրական և վարչական իրավունքի բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն սահմանադրական իրավունքի բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով: Հիմնավորման համաձայն, մասնավորապես՝ նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչությունը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության վերակազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականություն մշակող և մեթոդական ղեկավարում իրականացնող մարմին: Ընդ որում`նախարարությունը մշակում և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր, իրականացնում է ոլորտային օրենսդրության ուսումնասիրություն, վերլուծություն, առկա բացերի վերհանում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, քննարկում այլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և այլոց ներկայացրած առաջարկությունները և մատնանշված խնդիրները, ներկայացնում համապատասխան լուծումներ: Այսպիսով՝ կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված` ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով նպատակների և խնդիրների գործառույթների առավել արդյունավետ և որակյալ իրականացումը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարությունը գնացել է օպտիմալացման, արդյունավետ կառավարման և միևնույն ժամանակ հաստիքների կրճատման ճանապարհով: Մայիսի 24-ին ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Պետական մարմինների քանակը օպտիմալացման ծրագրի շրջանակում հավանաբար կկրճատվի: «Մենք մեր համակարգով բավարարված չենք, կարծում ենք, որ պետական ապարատը պետք է նոր խնդիրներ իր ուսերի վրա վերցնի՝ առանց մեծացնելու պետական ապարատը», հավելել է աշխատակազմի-ղեկավար նախարարը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը: Ընթերցեք նաև. Հարությունյան. Պետմարմինների թիվը, հնարավոր է՝ կրճատվի Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |