Երևանը դիմել է Լեհաստանի դատախազությանը՝ երկրում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի առնչությամբ![]() 25 մայիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը: Ինչպես հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով: Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին Լեհաստանում վաճառվող հայկական բանակի համազգեստի ու չոր օրապահիկի վաճառքի մասին տեղեկություններ՝ լուսանկարներով: Իրավաբան Գարիկ Գալիկյանը հայտնել էր, որ համազգեստն ու օրապահիկը վաճառվում են մոտ $160-ով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |