Գյուղնախարարություն. Հայկական շուկայում թուրքական լոլիկ չենք հայտնաբերել![]() 25 մայիսի 2016 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի շուկաներում թուրքական լոլիկներ չի հայտնաբերել: Այս մասին լրագրողներին ասել է գերատեսչության նախարար Սերգո Կարապետյանը։ «Հաճախ ասում են, որ արտերկրից, մասնավորապես Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ է ներկրվում Հայաստան, սակայն այսօր նման խնդիր չկա։ Վերջին տասը օրվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք շուկաներն և թուրքական լոլիկ չենք հայտնաբարել», - ասել է Կարապետյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` 2016-ին Հայաստան ներկրվել է 190 տոննա լոլիկ, որի մի մասը Վրաստանի տարածքով Թուրքիայից է եղել, սակայն լոլիկների վերջին խմբաքանակը երկիր է ներկրվել մարտի կեսերին։ Վերջին երկու ամսում լոլիկ չի ներկրվել Հայաստան։ Ավելի վաղ, հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ լոլիկի վրա փակցված թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել էին կեղծ հայկականով ու փորձել էին տեղափոխել ՌԴ։ Ռուսական կողմը «Վերին Լարս» հսկիչ անցակետում հայտնաբերել էր խաբեությունը։ Ավելին`թուրքական լոլիկներում թունաքիմիկատներ էին հայտնաբերվել։ Որոշ տվյալների համաձայն` լոլիկները հետ են բերվել Հայաստան և իրացվել հայկական շուկայում։ 2016-ի մայիսին «Ռոսսելխոզնադզորը» կասկածում էր, որ Հայաստանը թուրքական լոլիկ է վերաարտահանում: Ինչպես ասվում էր ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հունվար-փետրվարին Հայաստանից ներմուծվել է ՌԴ մոտ հազար տոննա լոլիկ, Եգիպտոսից` 2 հազար տոննա, Ադրբեջանից` 3,5 հազար տոննա: Ընդ որում 2015-ի նույն ժամանակահատվածում նշված ապրանքատեսակը Եգիպտոսից ու Ադրբեջանից ներմուծվել է աննշան քանակությամբ: Իսկ ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ-ից և Եգիպտոսից դեպի ՌԴ բանջարեղենի առաքումների աճը կապված է այդ երկրներում լավ բերքի և ռուսական շուկայում իր տեղը գտնելու ցանկության, ոչ թե Թուրքիայից լոլիկ վերաարտահանելու հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |