$2 մլն-ի դրամաշնորհ տնտեսական և սոցիալական զարգացմանը ՝ Ճապոնիայից![]() 25 մայիսի 2016 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Դրամաշնորհն ուղղված է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելուն: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 200 մլն իեն գումարի (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար) չափով դրամաշնորհ` համապատասխան ապրանքների ձեռքբերման համար: Ծրագրի նպատակն է 2011-ի Ճապոնիայի երկրաշարժից տուժած գոտիներում արտադրվող ապրանքների անհատույց տրամադրումը զարգացող երկրներին: Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրեց ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Տագուչին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |