Նախագահը Բունդեսթագի փոխխոսնակի հետ Ցեղասպանության մասին գերմանական խորհրդարանի բանաձևն է քննարկել![]() 25 մայիսի 2016 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներին և շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձևին: Ինչպես հայտնում է նախագահի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ բանաձևի ընդունումը ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, ևս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին և անցյալից դասեր քաղել: Քննարկվել են նաև այլ հարցեր, մասնավորապես՝ Բուլմանը ՀՀ նախագահից հետաքրքրվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հեռանկարի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերի մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է առկա իրավիճակը և հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները: Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքն 2015-ին որակել են 1915-ի կոտորածը որպես ցեղասպանություն, սակայն խորհրդարանի մակարդակով ճանաչում այն ժամանակ տեղի չունեցավ: Հունիսին, սակայն, հնարավոր է համապատասխան բանաձևի ընդունումը. Քրիստոնյա-դեմոկրատական Դաշինքը, Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքը, Սոցիալ-Դեմոկրատներն ու Կանաչների կուսակցությունը միասնական դիրքորոշում ունեն փաստաթղթի ընդունման վերաբերյալ: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» փաստաթուղթը նախատեսվում է քննարկել հունիսի 2-ին: Կարդացեք նաև. DW. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, կարծես, անխուսափելի է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |