Մինչեւ XX դարասկիզբ Ախթամարի շրջակայքում մոտ 20 եկեղեցի է եղել 7 մարտի 2007 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Վերջին 2 տարիների ընթացքում թուրքական իշխանությունները մեծ աղմուկ են բարձրացրել Ախթամար կղզում X դարի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների կապակցությամբ: Մինչ հիմա պարզ չէ, արդյոք եկեղեցու վերականգնումը խաղաղ ժեստ է հայերի նկատմամբ, թե Ցեղասպանությունը եւ հայ մշակութային հուշարձանների անխիղճ ավերումը քողարկելու փորձ: Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտը մեջբերում է Թուրք պատմաբանների ասոցիցիայի նախագահ Յուսուֆ Խալաչողլուի խոսքերը The New Anatolian թերթից. «Մենք թաքցնելու ոչինչ չունենք... Սուրբ Խաչ եկեղեցու բացումը հայերի եւ ողջ աշխարի նկատմամբ նշան կլինի: Անատոլիան գրավելուց հետո թուրքերը ավերակների չեն վերածել օտարերկրացիների մշակութային հուշարձանները... Ոչինչ չի ոչնչացվել եւ պահպանվել է մինչ օրս»: Խաչալողլուի խոսքերը եկեղեցու բացմանը հրավիրված բոլոր հյուրերի շրջանում շփոթմունք են առաջացնում: «Եթե նրանք որոշակի էքսկուրս կատարեն, ապա կտեսնեն, որ Ախթամարը բացառություն է: Մինչեւ Առաջին Համաշխարհային պատերազմի սկիզբը Սուրբ Խաչ եկեղեցուց 20 կմ տրամագծով, մոտ 20 հայկական եկեղեցի է եղել: Դրանցից ոչ ոք սկզբնական վիճակում չի պահպանվել: Դրանց մեծ մասը ավերված է եւ գերեզմանափորներին թույլ է տրված թալանել տարածքը, քանի դեռ իշխանությունները փակում են աչքերը վանդալիզմի եւ սրբապղծության փաստերի վրա: «Իսկ Խաչալողլուի խոսքերը միայն խայտառակում են Թուրքիային»,- ընդգծվում է Կոմիտասի ինստիտուտի հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |