ԱԳ նախարար. ԵՄ հետ հարաբերություններում ՀՀ-ն հասել է հերթական կարևոր հանգրվանի26 մայիսի 2016 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միության հետ հարաբերությունները կառուցելիս Հայաստանը մշտապես զգացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Իր ելույթում նախարարը նշել է, որ հեռավոր 1976 թվականին կուսակցության համահիմնադիր և առաջին նախագահ Լեո Թինդեմանսը դժվար թե պատկերացներ, որ իր և իր համախոհների ստեղծած կուսակցությունը կդառնա Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը` տասնամյակներ շարունակ լինելով մայրցամաքի առաջընթացի շարժիչ ուժերից և բարեփոխումների ջատագովներից ու իրականացնողներից մեկը, եվրոպական մի շարք երկրների քաղաքական վերնախավի կարևոր դերակատարը: Նալբանդյանը հավելել է, որ անցած տասնամյակները լի էին ձեռքբերումներով, որոնցից գլխավորը, կարծում եմ, այսօրվա միասնական, խաղաղ ու բարեկեցիկ Եվրոպան է: Եվրոպան, որը չնայած գոյություն ունեցող բազմաթիվ մարտահրավերների, խնդիրների, շարունակում է մնալ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների պաշտպանության փարոս: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նաև՝ «Ժառանգություն» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, ԵԺԿ քաղաքական ընտանիքի մաս են կազմում: Դա պայմանավորված է մի կողմից մեր երկրի պատմությամբ և մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, մյուս կողմից՝ Հայաստանի ակնկալիքներով` բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել եվրոպական կառույցների և արժեհամակարգի կրողների հետ համապարփակ համագործակցությունը` պատշաճ կերպով հաշվի առնելով այլ ձևաչափերում մեր հանձնառությունները: Այս առումով ուրախ եմ նշել, որ Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու և կարևոր հանգրվանին: Անցյալ տարվա դեկտեմբերին ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել»,-ասել է Նալբանդյանը։ Նախարարը հավելել է, որ Եվրոպական միության հարաբերություններին անդրադառնալիս առանձնահատուկ պետք է նշել այն կարևոր աջակցությունը, որ տարիներ շարունակ ցուցաբերվել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ինստիտուցիոնալ զարգացմանը: «Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք մշտապես զգացել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը: Համոզված ենք, որ նոր համապարփակ համագործակցության համաձայնագրի մշակման գործընթացում ԵԺԿ-ն կշարունակի գտնվել մեր կողքին»,-ասել է արտգործնախարարը: Ըստ Նալբանդյանի, գնահատելի է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության դիրքորոշումը խորհրդարանական ձևաչափերում Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ: «Այս առումով կառանձնացնեի Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևերի ընդունումը: Արժանահիշատակ է նաև Եվրոպական խորհրդարանի՝ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը և նպաստել այդ հանցագործության ճանաչմանը»,-ասել է նա: ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը դեռ 1950 թվականին, առաջ քաշելով իր միասնական Եվրոպայի գաղափարները, ասում էր, որ իր գլխավոր նպատակն է «պատերազմը դարձնել ոչ միայն աներևակայելի, այլև բացարձակապես անհնարին»: Եվրոպային շատ բարդ ճանապարհով, բայց ի վերջո հաջողվեց կյանքի կոչել այդ գաղափարը: «Վստահ եմ՝ այստեղ բոլոր հավաքվածները կիսում են մեր ցանկությունն առ այն, որ նաև մեր ողջ տարածաշրջանի համար այդ գաղափարը տեսլական դառնա, և որ Հարավային Կովկասում բոլորն ի վերջո հասնեն այն գիտակցությանը, որ քաղաքակիրթ աշխարհում պատերազմի միջոցով խնդիրներ չեն լուծվում, և անհանդուրժողականության ու այլատյացության քաղաքականությունը մի ուղի է, որը տանում է միայն ու միայն դեպի փակուղի»,-նշել է Նալբանդյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԵԺԿ 40-ամյակին ընդառաջ ՀՀ նախագահին ուղղված ուղերձում ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլն ասել էր, որ ԵԺԿ-ի համար կարևոր է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խթանումը, և մենք գործակցության նոր ուղիներ գտնելու կարիք ունենք։ «Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում առկա անվտանգության բարդ իրավիճակի մասին՝ պիտի միասին աշխատենք այն լուծելու ուղղությամբ։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք և կպաշտպանենք ձեր ազատ և ինքնիշխան ընտրությունը և միասին կպայքարենք ձեր երկրներում ժողովրդավարության և բարգավաճման համար»,-ասվում էր ուղերձում: Նշվել է, որ Հայաստանը ԵԺԿ-ի համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |