Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք ազգայնամոլի նկատմամբ դատավճիռը կկայացվի մարտի 9-ին 7 մարտի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը վճիռ կկայացնի Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի նկատմամբ, որը մեղադրվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ: Ըստ Շվեյցարահայ միության համանախագահ Սարգիս Շահինյանի, թուրքական կողմը դատարան էր եկել պատրաստված: «Նրանք բերել էին իրենց հետ վկաների` պրոֆեսորներ Նորման Սթոունին, Ջասթին ՄըքՔարթիին, Պաուլ Լայդենգերին եւ Ժան Միշել Թիբոյին: Վերջինս այն պատմաբանն է, որ ֆրանսիական Սենատի Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից եւ Թուրքիայի քաղաքացիություն էր խնդրել»,- նշել է Շահինյանը: Հայկական կողմի փաստարկները դատարանում ներկայացնում էին Թեսսա Հոֆմանը, Իվ Թերնոնը եւ Ռայմոնդ Գեւորգյանը: Սարգիս Շահինյանը ասաց, որ Փերինչեքի վկաները փորձում էին ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, որ թուրքական կառավարությունը չէր կարող մի քանի ամսվա ընթացքում պլանավորել եւ իրականացնել ցեղասպանություն: «Հայկական կողմը ներկայացնող պատմաբանները, բնականաբար, հակադարձել են իրենց փաստարկներով: Դատավարությունը վերածվել է պատմական վիճաբանության, եւ դատավորները փաստորեն լսում էին պատմաբանների ներկայացրած փաստարկները: Դատավճիռը կարող է նախադեպ դառնալ, սակայն դա մեր նպատակը չէր: Մենք ուզում էինք, որ զուտ շվեյցարական օրենսդրություն խախտումը դատապարտվեր: Դատավճիռը կկայացվի ուրբաթ օրը, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե իրենք ինչ կարեւորություն կտան մեկ եւ մյուս կողմին»,- ընդգծել է Շահինյանը: Նշենք, որ պետական դատախազը պահանջել է 6 ամսվա ազատազրկման ենթարկել Դողու Փերինչեքին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա |