Վերջին զանգը լռության րոպեով կսկսվի![]() 26 մայիսի 2016 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Հայաստանի դպրոցներում նշվող Վերջին զանգը կսկսվի լռության րոպեով՝ ի պատիվ ու հիշատակ զոհված զինծառայողների: Այդ մասին է հայտարարել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, գրում է Yerkir.am-ը «Ուղիղ 50 օր առաջ վտանգված էր Վերջին զանգը նշելու հնարավորությունը, բայց մեր հերոս զինվորների կյանքի գնով վաղը կայանալու է այն»,- ասել է նա: Հովհաննիսյանի խոսքերով, 2016-ին դպրոցը կավարտի շուրջ 25 հազար աշակերտ: Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |