Չինական ընկերության հետ Թալին-Լանջիկ ճանապարհի կառուցման մոտ $60 մլն պայմանագիր է կնքվել26 մայիսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև մայիսի 25-ին ստորագրվել է կապալային պայմանագիր` $59.955.938 ընդհանուր արժեքով: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության Եվրասիայի տարածաշրջանի փոխնախագահ Լյու Լյուշան։ Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող «Տրանշ 3-ի» Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի մոտ 18,7 կմ ճանապարհի կառուցմանը: Հայտարարված շինարարական մրցույթին մասնակցել է միջազգային 6 հեղինակավոր շինարարական կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած և տեխնիկապես բավարար գնահատված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը: «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության փոխնախագահ Լյու Լյուշան վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նշված ժամկետներում` 2018-ի տարեսկզբին, և բարձր որակով. «Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք մասնակցելու այս կարևոր գործին: Մեր ընկերությունը Չինաստանի շինարարական ընկերությունների մեջ ունի շատ բարձր դիրք, համոզված ենք, որ կկարողանանք ունենալ այն արդյունքը, որը նախատեսված է պայմանագրում», հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» նպատակն է Բավրայից (Վրաստանի սահման) Ագարակ (Իրանի սահման) ընկած առկա 560 կմ 2-րդ կատեգորիայի միջինում 60կմ/ժ արագությամբ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցումը՝ հասցնելով այն 470 կմ-ի՝ առաջին կատեգորիայի 100-110 կմ/ժ արագությամբ արագընթաց ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը առկա 9-9.5 ժամից կնվազի 4.5 ժամի և կբարձրացնի հարմարավետությունն ու անվտանգությունը, ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակը: Այս ծրագիրը կազմում է միջազգային «ՏՐԱՍԵԿԱ» և «Մետաքսի Ճանապարհ» ծրագրերի կարևոր մասերից մեկը: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |