Պայթյուն Թուրքիայում. 3 զոհ, 9-ը վիրավոր![]() 26 մայիսի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 3 մարդ է զոհվել և 9-ը վիրավորվել է Թուրքիայի Մարդին գավառի Միդյաթ շրջանում ժանդարմերիայի անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով: Զոհվածներից 1-ը զինվորական, մյուս 2-ը` պահնորդական ծառայության անդամներ: Հարձակման մեջ կասկածում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներին: Արտակարգ իրավիճակի շրջանում գործողություն է իրականացվում քուրդ ապստամբների դեմ: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |