Խաղողագործները պահանջում են մոտ 9 ամիս առաջ մթերված խաղողի գումարը26 մայիսի 2016 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ի վաղ առավոտից դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Քաղցրաշեն և հարևան Այգեզարդ ու Այգեպատ գյուղերի խաղողագործները: Նրանք պահանջում են շուրջ 9 ամիս առաջ մթերված խաղողի գումարը: Ցուցարարներին ընդառաջ դուրս եկած՝ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը խոստացել է, որ մինչև մայիսի 27-ի երեկո պարտքը կմարվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Արդեն բազմաթիվ նման վերջնաժամկետների խոստումներ ստացած գյուղացիները, սակայն, չեն հավատացել այդ նոր խոստմանը: Նրանք նշել են, որ կառավարության շենքի մոտից չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց պահանջին անձամբ չի արձագանքել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Որոշ ժամանակ անց ցուցարարներին մոտեցել է «Վինար» մթերող ընկերության տնօրենի որդին ՝ Դավիթ Գալստյանը: Նա ասել է, թե ամեն վարկյան սպասում են բանկից վերցրած վարկի վերջնական ձևակերպմանը, ինչից հետո կփակեն շուրջ 50 մլն դրամի պարտք: Իսկ մնացած 60 մլն դրամ պարտքը, ըստ Գալստյանի, կփորձեն վճարել մինչև ընթացիկ մայիսի վերջը: Ցուցարարներին մոտեցել և և համանման հավաստիացումներ է տվել նաև գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ որպես պարտքի վճարման վերջնաժամկետ նշելով առաջիկա չորեքշաբթին: Զայրացած գյուղացիները, սակայն, չեն հավատացել այդ հավաստիացումներին և շարժվել են դեպի նախագահի նստավայր՝ բողոքի ցույցն այնտեղ շարունակելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 3-ին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր 2015-ին մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016-ի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը:Անդրադառնալով 2015-ին խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` նախարարը նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր տրամադրեց նրանց: Մի շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին, որոնք համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |