10 հիմնական ապրանքատեսակ ներկրողների համար հուշաթերթիկները պատրաստ են![]() 26 մայիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ի կատարումն Հայաստանի վարչապետի հանձնարարականի՝ վերլուծել երկրում մենաշնորհները, Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է զեկույց, որը, նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, շուտով պատրաստ կլինի: Նախարարը մայիսի 26-ին Կառարավության նիստում ներկայացրել է առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ գործարարների համար պատրաստվել են բացատրական հուշաթերթիկներ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման վերաբերյալ: «Մենք առանձնացրեցինք տաս հիմնական ապրանքատեսակ, որոնք հանրության շրջանում ամենապահանջվածն են, և որոնք ըստ էության նաև մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության և մասնագիտական շրջանակների կողմից», - պարզաբանել է նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՀ կառավարության մայիսի 19-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի ներկրումով զբաղվողների համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: Աբրահամյանը նաև հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |