ՀՀ-ում ավարտվել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը![]() 26 մայիսի 2016 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ավարտվել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը, հայտնում է ՀԱՊԿ կայքը: Զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 24-ին: Վերջին օրն անցկացվել է ահաբեկչական խմբավորումների ոչնչացման ուսումնական հատուկ գործողություն` պատանդների ազատումով Արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ: Մայիսի 26-ի առավոտյան ապօրինի զինված պայմանական կազմավորումները հարձակվել են հսկիչ անցակետի վրա և ոստիկանության զորքերի պարեկային զորքերին: «Գրոհայինների» խմբեր են ներթափանցել պայմանական «Արևիկ» բնակավայր: Հրամանատարությունը որոշել է հետախուզել տեղանքը, գտնել ապօրինի կազմավորումն ու շրջափակել բնակավայրը, ուր ներթափանցել են «գրոհայինները»: ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների որոշմամբ 2016-ը հայտարարվել է ՀԱՊԿ-ում ահաբեկչության հակազդեցության վրա հիմնական ջանքերը կենտրոնացնելու տարի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ամփոփելով զորավարժությունների արդյունքները, բարձր գնահատական է տվել հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների գործունեությանը` նշելով, որ հատուկ նշանակության ուժերը լավ փորձառություն ձեռք բերեցին` բանակային ստորաբաժանումների հետ համագործակցության առումով: Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցել է անձնակազմի և ԶՈւ 500 անդամ, ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և զրահամեքենաներ, 4 մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռ: Մասնակցել են ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները: ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-19-ը Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |