ՌԴ-ն Թուրքիայից աջակցություն կխնդրի Սու-24-ի օդաչուի սպանության հետաքննության գործով![]() 26 մայիսի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Թուրքիայից իրավական աջակցություն կխնդրի Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության հետաքննության գործոով, որի ինքնաթիռը նախորդ տարի խոցվեց թուրքական կործանիչի կողմից: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր զինդատախազ Սերգեյ Ֆրիդինսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Օդաչուներից մեկին հաջողվել էր փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից: Շտուրման Մուրախտինին հաջողվեց փրկել: «Կարծում եմ, որ դա պետք էր անել (դիմել Թուրքիայի իրավապահ մարմիններին), հետաքննությունը դա ենթադրում է: Կարծում եմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասել է Ֆրիդինսկին` ելույթ ունենալով ՌԴ Դաշնության խորհրդում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում Սու-24-ի ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը հայտարարել է, որ ՌԴ իրավասու մարմինները չեն դիմել դեսպանությանը` քրեական գործի հարուցման հարցով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |