Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Համբուրգ![]() 26 մայիսի 2016 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ: Վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն: Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին պետք է մեկներ Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: Ծանր վիրավորված զինծառայողն ունի ողնաշարի, որովայնի ու կերակրափողի հետ կապված խնդիրներ: Իր հարցազրույցներում Միքայել Լազգիյանը ավելի վաղ ներկայացրել էր, որ «գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը»: Ապրիլի 7-ին՝ վիրավորվելու օրը, նրան տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, իսկ ապրիլի 8-ի առավոտյան ուղղաթիռով հասցրել Երևան: Նա մի քանի վիրահատության է ենթարկվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |