3 հայ մարմնամարզիկ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում![]() 27 մայիսի 2016 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվող մարմնամարազության Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը (248.702 ): Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը: Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (15.300) և դուրս եկել եզրափակիչ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն։ Նժույգթափերում աշխարհի 2015-ի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը 2-րդ հորիզոնականով (15.491) դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (15.566) և իրավունք ստացել եզրափակչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը (15.366): Հայ մարմնամարզիկը մեկ քայլ հետ մնաց եզրափակչից: Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |