Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում. Ավելի ուժեղ փոթորիկ է սպասվում![]() 27 մայիսի 2016 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Հայաստանի բազմաթիվ բնակավայրերին վնաս հասցրած փոթորիկից ավելի հզորն է սպասվում Հայաստանում։ Հանրապետությունը կհայտնվի նոր ցիկլոնի էպիկենտրոնի գոտում մայիսի 28-30-ին, տեղեկացրել է իդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, գրում է Նովոստի Արմենիան։ Այդ ցիկլոնի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ: «Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ», -ասել է Սուրենյանը։ Մայիսի 23-ին՝ Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Փոթորկի հետևանքով,մայիսի 25-ին` ժամը 06.00-ի դրությամբ Հանրապետությունում ընդհանուր թվով գրանցվել է 525 դեպք: Դրանցից 447-ը պատահել է Երևանում (սպասարկվել է 126 դեպք), իսկ 78-ը՝ մարզերում (սպասարկվել է 74 դեպք): Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |