Եվրախորհրդարանը հրաժարվել է դատապարտել Հայոց ցեղասպանության հերքման մասին ֆրանսիական օրինագիծը 9 մարտի 2007 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հրաժարվել է դատապարտել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման մասին օրինագիծը: Ինչպես հայտնում է Եվրոպայի Հայկական Դաշնությունը (EAFJD), 2006 թվականի նոյեմբերի 13-ին երեք եվրախորհրդարանակններ ներկայացրել են «Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից «1915 թվականի Հայոց ցեղասպանության» փաստի վիճարկման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունման մասին» հայտարարություն: Փետրվարի վերջում հայտարարությունը ստորագրել են միան 38-ը 785 եվրախորհրդարանականներից եւ, հետեւաբար, փաստաթուղթը չի ընդգրկվել Եվրախորհրդարանի օրակարգում: Հայտարարությունում ցավ է հայտնվում օրինագծի ընդունման կապակցությամբ եւ նշվում է, որ «դա չի աջակցում այն մարդկանց աշխատանքին, ովքեր Թուրքիայում պայքարում են խոսքի ազատության համար»: Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ֆրանսիայում տվյալ օրենքի ընդունումը «բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վրա», ինչպես նաեւ «վտանգավոր նախադեպ կստեղծի` պատիժ այն իրադարձությունների հերքման համար, որոնք պաշտոնապես չեն ճանաչել բոլոր շահագրգիռ կողմերը»: EAFJD-ի գործադիր տնօրեն Լորան Լեյլեքյանը հայտարարել է, որ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը պետք է դաս դառնա բոլոր նրանց համար, ով պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ եւ դրա հերքման համար քրեական օրենք ընդունելու դեմ: Նրա խոսքերով, այդ մարդիկ իրենց վրա պատասխանատվություն են վերցնում հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ ստեղծելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |