Հայաստանն ամրապնդում է կապերն Իրաքի քրդերի հետ![]() 27 մայիսի 2016 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մայիսի 23-25-ին այցելել է քրդաբնակ Սուլեյամանիա և Հալաբջա: Սուլեյմանիա քաղաքում դեսպանը հանդիպել է նահանգապետ Ասո Ֆարիդուն Ալի Ամինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նահանգապետը նշել է, որ իրենք շահագրգռված են զարգացնելու Հայաստանի հետ կապերը, մասնավորապես, հայկական արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտներում: Իրաքը Հայաստանի երկրորդ խոշորագույն արտահանման շուկան է՝ Ռուսաստանից հետո: 2015 թվականին արտահանումն Իրաք կազմել է $130.6 մլն, հիմնականում՝ ծխախոտ: Նահանգի գյուղատնտեսության, սննդի, առողջապահության, կրթության դեպարտամանտների և առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ, որի ընթացքում արծարծվել են համագործակցության հստակ ծրագրեր: Դեսպանը ներկայացրել է հայկական արտադրանքին, արտահանմանը, ինչպես նաև ներդրումային դաշտին վերաբերող տեղեկատվություն, նախանշել համագործակցության հնարավոր ոլորտներ և պատասխանել ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին: Դեսպանը հանդիպել է նաև Առևտրա-արդյունաբերական պալատի անդամների ու խոշոր գործարարների հետ: Քննարկվել են ինչպես Հայաստանում ներդրումներ կատարելու, այնպես էլ հայկական արտադրանքի ներմուծմանն առնչվող հարցեր: Կրթական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը ներառված էին Սուլեյմանիայի և Պոլիտեխնիկի համալսարանի ու ղեկավարության հանդիպման օրակարգում: Վերջինիս ներկայացվել են Հայաստանում որակյալ բարձրագույն կրթության առավելությունները և հնարավորությունները: Քրդստանի Հայրենասիրական միության քաղաքական խորհրդի անդամ, Իրաքի նախկին առաջին տիկին Հերո Թալաբանիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, ինչպես նաև հատուկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերված ջերմ վերաբերմունքը: Այցի շրջանակներում դեսպանը եղել է նաև «Save the Children» կազմակերպության «Սահմանափակ կարողություններով երեխաների ուսումնական կենտրոնում», Սուլեյմանիայի Փեշմերգայի թանգարանում և Լաթիֆ Ռաշիդ ժամանակակից արվեստի պատկերասրահում: Մայիսի 25-ին դեսպան Գրիգորյանն այցելել է Հալաբջա նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Աբդալլահ Նևրոլիի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև դեսպանն այցելել է Հալաբջայի՝ թունավոր գազային հարձակման զոհերի հուշակոթող ու թանգարան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կարդացեք նաև. Բարի գալուստ Իրաք. Ինչպես է հայկական բիզնեսն ամրապնդվում արաբական երկրի շուկայում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |