Պետությունը կգնի Ալիևի դուստրերի մասնաբաժինը ոսկու հանքերում![]() 27 մայիսի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի մի շարք շրջաններում (Գարադագ, Չովդար, Հեյդաղ, Դաղքեսեմեն, Քոհնեմեդան, Քյուրեքչայի ավազանի հանքավայրեր) հանքատարածությունների ուսումնասիրման, հետազոտման, հետախուզման և մշակման մասին: Խոսքը պետության կողմից այդ հանքավայրերի մշակումներում օտարերկրյա ընկերությունների մասնաբաժինները գնելու մասին է: Փաստաթղթում ասվում է, որ որոշումն ընդունվել է, հաշվի առնելով, որ կապալառուները պատրաստ են վաճառել իրենց մասնաբաժինները: Առաջարկը ստացվել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունից: Երկամսյա ժամկետում Ալիևին պետք է առաջարկություններ ներկայացվեն գնման ֆինանսավորման մասին: Արդյունքում ոսկու հանքավայրերի հետազոտումը, հետախուզումը, մշակումն ու կառավարումը կհանձնարարվի «AzerGold» ընկերությանը, հայտնում է contact.az-ը: Անկախ լրագրողական հետաքննությունը պարզել է, որ վերջին շահառուները, որոնք մասնակցել են մի քանի օֆշորային ընկերությունների համաձայնագրին, Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներն են` Լեյլա և Արզու Ալիևները: Վերջին տարիներին այդ հանքավայրերի շահագործումը դադարեցվել էր, աշխատավարձերի պարտքեր են կուտակվել: «AzerGold»-ը հիմնավել է 2015-ին: Վերջերս հաստատվեց նրա կանոնադրությունն ու կառուցվածքը: Սակայն, ընկերությունը դեռ չունի կառավարման ապարատ ու մենեջմենթ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը Լոնդոնի հյուսիսում՝ Hampstead Lane թաղամասում, 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի։ Հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |