Բաքվում ընդդիմադիրների հետապնդումները շարունակվում են. Եվս մեկ երիտասարդ է ձերբակալվել![]() 27 մայիսի 2016 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է NİDA շարժման ակտիվիստ Անար Աբդուլլաևը: Նրան բերման են ենթարկել Բաքվի Նարիմանովի շրջանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Նիջաթ Մամեդբեյլին, հայտնում է Haqqin.az-ը: Ակտիվիստի փաստաբան Շախլա Գումբատովան ասել է լրագրողներին, որ գտնվում է այդ բաժանմունքում և դեռևս ոչինչ չի կարող ասել ակտիվիստի ձերբակալման պատճառների մասին: NİDA ակտիվիստի հետապնդման պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Ակտիվիստների ձերբակալությունները բավականին հաճախակի են Ադրբեջանում: Մայիսի 12-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն տեղեկատվություն էր տարածել թմրանյութերի մեծածավալ առևտրով զբաղվող անձանց ձերբակալության մասին: Այդպիսի մեղադրանք է ներկայացվել NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին: Ըստ NIDA երիտասարդական շարժման հայտարարության, այդ երիտասարդների ձերբակալության իրական պատճառն այն է, որ մայիսի լույս 10-ի գիշերը նրանք գրություն են թողել Բաքվում Հեյդարի Ալիևի հուշարձանի պատվանդանին: Ընթերցեք նաև. Բաքվում Ալիևի հուշարձանին գրաֆիտիի ենթադրյալ հեղինակներին մեղադրում են թմրանյութ պահելու մեջ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |