Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ մայրուղիներն ամբողջությամբ կգործեն հունիսի 13-ից27 մայիսի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում վերակառուցվող Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում մարտի 25-ին մեկնարկած ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները, որոնց արդյունքներով ստորագրվելու է ավարտական ակտը և ուժի մեջ է մտնելու մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը: Նշված գործողությունների ընթացքում շինարարական կազմակերպությանը հանձնարարվել է վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թերությունները՝ թեկուզ ոչ էականները: Ըստ պայմանագրի պայմանների՝ կապալառուին տրվում է 42 աշխատանքային օր նշված խնդիրներն իր հաշվին լուծելու համար: Շինարարական աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառուն իրականացնում է երթևեկության կառավարման ժամանակավոր միջոցառումներ, որոնց արդյունքում Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների որոշակի հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես իրականացվում է մեկ երթևեկելի գոտիով: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ թեստավորման շրջանը կավարտվի և երթևեկությունըԵրևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածներում լիարժեք կիրականացվի 2016-ի հունիսի 13-ից: Միևնույն ժամանակ, խնայված միջոցների շրջանակում ներկայում կատարվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում կմ 15+435 (Մարմարաշեն համայնք), կմ 24+145 (Բուրաստան համայնք) և կմ 27+630 (Մրգավան, Դալար համայնքներ) վերգետնյա նոր անցումների շինարարական աշխատանքները, ինչպես նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա անվումների վերակառուցում՝ դրանք հասցնելով միջազգային բարձր չափորոշիչների: Ուստի նշված հատվածներում ևս սահմանվել է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: Ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշի: Շարունակվում են իրականացվել նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է |