Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը կարող է կայանալ Հայաստանի ԱԺ ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ Հայաստանի առաջիկա ընտրություններից հետո, գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Բաքվի օդանավակայանում նա հայտնել է լրագրողներին, որ Հայաստան եւ Ադրբեջան է ժամանել, որպեսզի քննարկի մարտի 14-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման նախապատրաստման հարցը: Համանախագահը հայտնել է, որ մարտի 13-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով հանձնաժողովի նիստի շրջանակներում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջան է ժամանել բոլոր համանախագահների անունից: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքների տարաձայնությունների մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Բ. Ֆասիեն նաեւ հույս է հայտնել, որ այս տարի Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես կկարգավորվի, հայտնում է Թրենդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---