ԶԼՄ-ներ. Թուրքական բանակը մտել է Սիրիայի տարածք և խորացել գրեթե 1 կմ![]() 27 մայիսի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակի ստորաբաժանումները մոտ 700 մետր խորացել են Սիրիայի տարածքում` Հալեպ գավառի Աֆրին քաղաքի շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ալ Մայադին» հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի, թուրք զինվորականներն անցակետ են տեղադրել այդ բնակավայրի մոտ, որտեղ հիմնականում քրդեր են ապրում: Պաշտոնական մեկնաբանություններ այդ տեղեկատվության վերաբերյալ չեն ստացվել: Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել էր, որ Թուրքիան շարունակում է գնդակոծել Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը և քրդական աշխարհազորի դիրքերը: Քրդստանի հայրենասիրական միությունն ականատեսների վրա հղումով հայտնեց, որ թուրք զինվորակնները ներխուժել են Սիրիայի տարածք և սկսել են հենակետեր կառուցել: Միջադեպը տեղի է ունեցել Էլ Ղամիշլի քաղաքի շրջանում, որը համարվում է սիրիացի քրդերի «մայրաքաղաքը»: Մարտին քրդական աշխարհազորը հայտնեց, որ թուրք զինվորականները խախտել են սահմանն ու հենակատեր են կառուցում Աֆրին և Ազազ քաղաքների մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |