Թուրքիայում զբոսաշրջիկների թիվն ապրիլին կրճատվել է 28%-ով. Վերջին 17 տարում ամենակտրուկ անկումն է![]() 28 մայիսի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիա ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը ապրիլին կրճատվել է 28%-ով: Այս ցուցանիշի անկման տեմպը երկրում ամենակտրուկն է եղել վերջին 17 տարում: Թուրքիայումվերջին անգամ զբոսաշրջային հոսքի նման անկում գրանցվել է 1999-ին, երբ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը արտասահմանցիների մի շարք առևանգումներ իրականացրեց Թուրքիայի իշխանությունների կողմից իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո: Ապրիլ ամսին Թուրքիա է ժամանել 1.74 մլն հանգստացող, մինչդեռ 2015-ին այդ նույն ժամանակահատվածում ժամանել էր 2.43 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ: Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը 2015-ի համեմատ կրճատվել է 80%-ով, Տասս-ին հղումով գրում է Tert.am-ը: Գերմանիայում գործող TUI միջազգային զբոսաշրջային գործակալության միջոցով Թուրքիայում արվող ամրագրումները նվազել են:2016 թվականի ամռային հանգստի համար Թուրքիայի հյուրանոցներում ամրագրումներ անողների թիվը նվազել է 40%-ով: Ընթացիկ տարվա հունվարին Անթալիա այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը նվազել է 5 անգամ` նախորդ տարվա համեմատ: Ռուս զբոսաշրջիկների այցելությունների քանակի ռեկորդային անկումը մտահոգել է Անթալիայի բնակիչներին: Ըստ Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների, ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից Անթալիա է այցելել ընդամենը 2427 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 12 870 մարդ, իսկ հանգստացողների ընդհանուր թիվը հունվարին ամենացածրն է եղել վերջին 10 տարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |