Օբամա. Կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ![]() 28 մայիսի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը կշարունակի Ադրբեջանի հետ աշխատել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա 98-ամյակի և Ադրբեջանի անկախության առաջիկա 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը և նրա հարևանները ապրեն խաղաղ ու կայուն պայմաններում»,-ասվում է ուղերձում: Ուղերձում նշվում է նաև, որ Ադրբեջանը «մեծ հաջողությունների է հասել էներգետիկ ոլորտում` սատարելով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացմանն ու անվտանգութնանը»: «Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ համագործակցությունը անվտանգության ոլորտում` ներառյալ ահաբեկչության դեմ պայքարում գործադրվող ջանքերը»,- ասել է Օբաման: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը: Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |