ԼՂՀ նախագահ. Անվտանգ ապրելու հիմնական երաշխիքն անկախ պետականությունն է![]() 28 մայիսի 2016 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իր անունից նա շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Բակո Սահակյանը մասնավորապես ասել է, որ 1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն իրենց արժանի տեղն զբաղեցրին հայ ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ: Նա նշել է նաև, որ իր բազմադարյա պատմության ընթացքում հայը բազմիցս է համոզվել, որ անվտանգ ապրելու հիմնական երաշխիքը անկախ պետականությունն է, նրա շարունակական զորացումը և սեփական ուժերին ապավինումը: Դա ցույց տվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ Ադրբեջանը մեկ անգամ ևս փորձ արեց իրականացնել իր ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ: Սակայն նա բախվեց հայոց բանակի ուժին ու ոգուն` չկարողանալով իրականացնել իր ռազմատենչ նպատակներից և ոչ մեկը: «Այսօր բոլորիս պարտքն է մեր հերոս նախնիների հաղթական ոգին միշտ կենդանի պահել սերունդների հիշողության մեջ, աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ ու անձնուրաց հայրենասիրությամբ` անել ամեն ինչ, որպեսզի հայկական երկու հանրապետություններն օր օրի զարգանան, լինեն ավելի ամուր ու հզոր: Իսկ դրան հասնելու միակ ճանապարհը համախմբված ու միասնական աշխատանքն է, համայն հայության ներուժի և յուրաքանչյուրի ջանքերի համադրումը` ի շահ կարևորագույն համազգային խնդիրների լուծման: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա»,-ասվում է ԼՂՀ նախագահի ուղերձում: Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Ընթերցեք նաև. ՀՀ նախագահ. Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև պետություն և անկախության սերունդ կա ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |