Պուտին. ՌԴ-ն պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ28 մայիսի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ ստեղծված դիմակայությունը կարգավորելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը Աթենքում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք հայտարարություններ ենք լսում հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին: Մենք ևս ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանց խզման պատճառը»,-ասել է Պուտինը: Նա նաև նշել է, որ Մոսկվան ներողություն է ակնկալում Անկարայից թուրքական ԶՈւ կողմից ռուսական ինքնաթիռի խոցման համար, որը մասնակցում էր Սիրիայում ընթացող ռազմական գործողությանը: Ըստ Պուտինի, Ռուսաստանը չի հրաժարվել Սև ծովով դեպի Հունաստան և հետո` Իտալիա, գազատարի կառուցման մտադրությունից: «Մենք պատասրտ ենք ցանկացած նախագծի, բայց մեզ երաշխիքներ են պետք»,-ասել է Պուտինը «Հարավային հոսքի» մասին հարցին ի պատասխան: Ավելի վաղ գազամուղի նախագիծը Թուրքիայի տարածքով կյանքի չկոչվեց երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |