ԵՄ-ն 1 տարով երկարացրել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները![]() 28 մայիսի 2016 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ևս մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները: Սահմանափակող միջոցների երկարացման մասին քաղաքական որոշումը կայացվել է Եվրամիության Խորհրդի մայիսի 27-ի նիստում: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ պատժամիջոցները Սիրիայի դեմ ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ «շարունակվում են խաղաղ բնակչության հետապնդումները», հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրամիության որոշումը Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները մեկ տարով երկարացնելու մասին մտնում է ուժի մեջ: Այդ մասին ասվում է ԵՄ պաշտոնական տեղեկագրում, որտեղ հրապարակված է համապատասխան նորմատիվ ակտը: Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ներառում են նավթ վաճառելու արգելք, ներդրումների սահմանափակում, Սիրիայի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում ԵՄ-ում, երկակի նշանակության տեխնոլոգիաների վաճառքի էմբարգո և այլն: Դրանից բացի, Սիրիայի մոտ 200 ֆիզիկական և 70 իրավաբանական անձ ներառվել է ԵՄ սև ցուցակում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |