Ռուսաստանը կամիկաձե անօդաչու թռչող սարք է մշակում28 մայիսի 2016 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում արդեն գոյություն ունեցող անօդաչու թռչող սարքերից մեկը վերափոխում են որպես ռազմամթերք օգտագործելու նպատակով, հայտնում է Լենտա.ռու-ն ՏԱՍՍ-ի վրա հղումով: «Այժմ անօդաչու թռչող սարք է ստեղծվում, որը ինքնուրույն կհայտնաբերի թիրախը և կոչնչացնի այն թիրախի հետ բախման միջոցով »,-ասել է աղբյուրը ռազմա-արդյունաբերական համալիրում: Սակայն պաշտոնական տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ դեռևս չկա: «Անօդաչու ավիացիա» ամսագրի գլխավոր խմբագիր Դենիս Ֆեդուտինովն, անդրադառնալով այդ հարցին, ասել է, որ այդ թեման այժմ շատ ակտուալ է` հիշատակելով Ադրբեջանի կողմից իսրայելյան Harop «կամիկաձե» սարքերի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Ըստ Ֆեդուտինովի, նման սարքերը կարող են կիրառվել ՀՕՊ համակարգերի ռադիոտեղորոշիչ կայանների ոչնչացման համար: Նա նաև նշել է, որ զենքով հագեցած անօդաչու սարքի առկայությունը կրճատում է «հայտնաբերում-խոցում» ցիկլը, իսկ դա բարձրացնում է արդյունավետությունն ընդհանուր առմամբ: Այժմ մի շարք երկրներ կիրառում են այդ կարգի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես հայտնի են իսրայելյան արտադրության Harop անօդաչուները, որոնք Ադրբեջանը կիրառեց նաև ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ: ԱԹՍ նպատակն է թռիչքը մեծ բարձրության վրա, համապատասխան թիրախի ինքնուրույն հայտնաբերումը և դրա ոչնչացումը թիրախի հետ բախման միջոցով: Այն կարող է օդում գտնվել պարեկության ռեժիմով` մինչև 6 ժամ: ԱԹՍ նպատակն է թռիչքը մեծ բարձրության վրա, համապատասխան թիրախի ինքնուրույն հայտնաբերումը և դրա ոչնչացումը թիրախի հետ բախման միջոցով: Թիրախը խոցելու համար օգտագործվում է սարքում առկա պայթուցիկ նյութը: Թռիչքի հեռավորությունը 1000 կմ ավելի է, արագությունը` 185 կմ ժամում: 2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թեժ մարտեր բռնկվեցին, որոնք աննախադեպ էին 1994 թ. հրադադարից ի վեր: Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման փորձ ձեռնարկեց` գրեթե ամբողջությամբ կիրառելով իր ռազմական արսենալը: Բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց նաև մարտական անօդաչու սարքեր, որոնց մի մասը ոչնչացվել է ԼՂՀ զինված ուժերի կողմից: Եղան նաև զոհեր` իսրայելյան արտադրության կամիկաձե անօդաչու IAI Harop սարքը հարված հասցրեց կամավորներին տեղափոխող ավտոբուսին, որի արդյունքում 7 մարդ զոհվեց: Ընթերցեք նաև. Դրոնների մեծ պատերազմը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |