Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, այցի շրջանակներում ծրագրված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ ՀԱՊԿ համագործակցության հետագա հեռանկարները: «ՀԱՊԿ գլխավոր քատուղարի հանդիպումը Հայաստանի իշխանությունների հետ կկայանա մարտի 13-ին»,- նշել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---