Հայ մարմնամարզիկները՝ անհատական ԵԱ-ում. Ոսկի և 2 արծաթ29 մայիսի 2016 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 15.316 միավոր՝ արծաթե մեդալ է նվաճել, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցել է Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը: Ավելի վաղ՝ հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ անկախ ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ, իսկ Վահագն Դավթյանն՝ արծաթե մեդալակիր: Հարություն Մերդինյանն աշխարհի 2015-ի բրոնզե մեդալակիր է նժույգթափերում, 2016-ի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր: Վահագն Դավթյանը 2016-ի մարմնամարզության աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր է օղակների վարժությունում: Արթուր Դավթյանը 4-րդն էր 2016-ի աշխահի գավաթի խաղարկությունում (հենացատկ), 2013-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2015-ի Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում առաջինն էր բազմամարտում ու հենացատկում: Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Սերոբյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |