Հայ աթլետները ևս 2 օլիմպիական ուղեգիր են նվաճել29 մայիսի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ եռացատկում գրանցելով 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ է: Աղջիկների 200 մետր վազքում Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք է նվաճել 15-ամյա Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարել է 23.16 արդյունքով, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Մինչ այս Հայաստանն աթլետիկա մարզաձևում ուներ ևս երկու Օլիմպիական խաղերի ուղեգիր, այն նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը և վազորդ Դիանա Խուբեսերյան: Մայիսին Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարումԼևոն Աղասյանը եռացատկում գրավել է առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չի գերազանցել Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը (16 մ 85 սմ): Մայիսի 16-ին աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Աղասյանը գրավել է առաջին հորիզոնականը, սակայն չի կարողացել Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |