Լավրովը կոչ է արել փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը

Լավրովը կոչ է արել փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ ԼավրովնԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը , ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Լավրովը կրկին շեշտը դրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը փակելու անհրաժեշտության վրա, որտեղից շարունակվում է գրոհայինների ներհոսքը: Նա նաև Վաշինգտոնից պահանջել էկատարել խոստումը` զատելով ԱՄՆ հետ կապված սիրիական ընդդիմությանը «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչներից, որոնց վրա հրադադարը չի տարածվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել էր, որ Թուրքիան շարունակում է գնդակոծել Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը և քրդական աշխարհազորի դիրքերը: Քրդստանի հայրենասիրական միությունն ականատեսների վրա հղումով հայտնեց, որ թուրք զինվորակնները ներխուժել են Սիրիայի տարածք և սկսել են հենակետեր կառուցել: Միջադեպը տեղի է ունեցել Էլ Ղամիշլի քաղաքի շրջանում, որը համարվում է սիրիացի քրդերի «մայրաքաղաքը»:

Մարտին քրդական աշխարհազորը հայտնեց, որ թուրք զինվորականները խախտել են սահմանն ու հենակատեր են կառուցում Աֆրին և Ազազ քաղաքների մոտ:

Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, Սիրիայում հրադադարը պահպանելու մասին հայտարարել է 60 զինված կազմավորում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---