Կիպրոսում քանդում են Նիկոզիայի հունական եւ թուրքական հատվածները բաժանող պատը

PanARMENIAN.Net - Հույն կիպրոսցիները սկսել են քանդել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոզիայում առկա պատը, որը բաժանում է քաղաքը հունական եւ թուրքական հատվածների, որպեսզի այդտեղ անցագրային կետ կառուցեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այսպես կոչված «կանաչ գիծը» բաժանում է հունական բնակչությունը թուրքականից 1974 թվականից ի վեր, երբ թուրքական զոքրեը գրավեցին կղզու հյուսիսային հատվածը: Աշխատանքները սկսվել են գիշերը եւ պետք է ավարվեին ուրբաթ առավոտյան: Ընդ որում, ոչ ոք նախօրոք չէր տեղեկացրել ծրագրվող փոփոխությունների մասին:



Լեդրա փողոցը ժամանակին եղել է քաղաքի գործարար հատվածի ամենաաշխույժ շրջանը, սակայն ավելի քան 40 տարի է այն փակված է բարձր պատով, որը վեր է խոյանում ապառազմականացված գոտու վրա, որը բաժանում է հյուսիսը հարավից: Համարյա մեկ կիլոմետր լայնություն ունեցող «կանաչ գոտին» հսկում են ՄԱԿ-ի զորքերը:



Բեռլինի պատի տապալումից հետո Նիկոզիան միակ մայրաքաղաքն է դարձել աշխարհում, որ բաժանված էր երկու մասի: Բաժանարար պատը ի սկզբանե ստեղծվել է քաղաքում 1964 թվականին` կղզին բնակեցնող թուրքերի եւ հույների միջեւ սկսված էթնիկ ընդհարումներից հետո: Թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային հատվածի գրավումից հետո, պատի կառուցումն ավարտվեց եւ ամրապնդվեց:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---