Իրաքում ահաբեկիչները սպանել են «Ռեալի» երկրպագուներին, որոնք դիտում էին Չեմպիոնների լիգայի խաղը30 մայիսի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Իրաքում ահաբեկիչները սպանել են «Ռեալի» առնվազն 12 երկրպագուի, որոնք դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը իրենց թիմի մասնակցությամբ, հայտնում է As-ը: Ողբերգությունը տեղի է ունեցել Բակուբա քաղաքում, որը Բաղդադից 50 կմ հեռավարության վրա է դեպի հյուսիս-արևելք: Ահաբեկիչները ներխուժել են տարածք, որտեղ դիտում էին խաղը, և անկանոն կրակ են բացել ինքնաձիգերից: Ըստ նախնական տվյալների, 12 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել: Այլ աղբյուրներ հայտարարել են 5 զոհի և 4 վիրավորի մասին: Զոհվածները 18-30 տարեկան էին: Հարձակվողները թաքնվել են, ոչ ոքի չի հաջողվել ձերբակալել: Երկրի իշխանությունները հարձակումը վերագրում են «Իսլամական պետությանը»: Մայիսի 13-ին նմանատիպ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ֆուտբոլի խաղի դիտման ժամանակ` սպանվել է 16 մարդ, որից 12-ը «Ռեալի» երկրպագու էր, ևս 20-ը` վիրավորվել է: Մայիսի 28-ին Միլանում «Ռեալը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում և 11-րդ անգամ հաղթեց Եվրոպայի ակումբային մրցաշարում: Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են ոչ ոքի` 1:1 հաշվով: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |