Հալեպի Նոր գյուղը հրթիռակոծվել է. 4 զոհ կա![]() 30 մայիսի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել հայկական Նոր գյուղ թաղամասը: Մայիսի 29-ին այնտեղ 8 հրթիռ է ընկել, ինչի հետևանքով շենք է փլուզվել, հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Արդյունքում 4 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Մայիսի 26-ին սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են:Հրթիռակոծության թիրախ է դարձել այն փողոցը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցի շենքը: Շենքում բնակվել է միայն մեկ հայ ընտանիք։ Բարեբախտաբար, ո՛չ շենքի, ո՛չ շրջանի բնակիչները չեն վնասվել։ Գրանցվել են միայն նյութական վնասներ։ Մեծ վնաս է կրել նաև հայկական ծերանոցը, հատկապես առաջին հարկում կոտրվել են ապակիներ, առաստաղների մի մասն ու այլ հատվածներ։ Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |