Կասպրշիկ. ԵԱՀԿ գործող նախագահության ընդլայնումը թույլ կտա ավելացնել դիտարկումների քանակը

Կասպրշիկ. ԵԱՀԿ գործող նախագահության ընդլայնումը թույլ կտա ավելացնել դիտարկումների քանակը

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ անդամ երկրների հաստատմանը կներկայացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը, այդ թվում նաև բյուջեն: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Նա նշել է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների մայիսի 16-ի հանդիպմանը որոշում է կայացվել բանակցությունների հերթական փուլի մասին` նպատակ ունենալով ավարտին հասցնել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը:

«Այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահությունը հանձնարարել է ինձ պատրաստել անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը: Ընդլայնումը չի ազդի իմ մանդատի վրա, բայց կավելանա դաշտային օգնականների քանակը: Դրա շնորհիվ գրասենյակը կկարողանա ավելացնել մշտադիտարկումների քանակը և կանոնավոր կապեր հաստատել իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Դա թույլ կտա ԵԱՀԿ նախագահությանն ու համանախագհներին ավելի բազմակողմանի տեղեկատվություն ստանալ իրավիճակի մասին: Միաժամանակ դա թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել աջակցություն մասին հարցումներին` կապված իմ մանդատի շրջանակում իրավիճակի սրման ռիսկերի նվազեցման հետ»,- ասել է Կասպշիկը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---